«Հայբիզնեսբանկի» աշխատակիցները 1200 կապ են ավելացրել Արևագորգին՝ մասնակցելով համահայկական գորգի ստեղծմանը, հայտնում են բանկի պաշտոնական կայքում։
Բանկը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի և «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ «Կապի’ր, որ․․․» նախաձեռնությանը իր 1200 աշխատակիցների թվով նվիրաբերել է 1մլն 200 հազար դրամ:
Նախաձեռնության նպատակն է ստեղծել ավելի քան 238.000 կապ ունեցող Արցախի Ջրաբերդ համայնքի գորգը, որի մեջտեղում պատկերված արևաշողերով խաչը պաշտպանության և ուժի խորհրդանիշ է։ Շուրջ 3 ամիս Հայաստանից և արտերկրից բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ կապեր են ավելացնելու գորգին, յուրաքանչյուր կապը՝ 1000 դրամին համարժեք գումար, որը նվիրաբերվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Պատրաստ լինելուն պես Արևագորգը աճուրդի է հանվելու՝ հանգանակված ողջ գումարը կրկին ուղղելով հիմնադրամի շահառուներին: