Օգոստոսի 21-ին Կապանի օրն է։ Առավոտյան՝ ժամը 09։00-ից, Կապան քաղաքում տեղի են ունենալու բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված քաղաքի օրվան։ Օրը լինելու է հագեցած, հաճելի անակնկալներով, հիշարժան պահերով լի։
Տոնական միջոցառումները կմեկնարկեն Ծակատեն գյուղից՝ միասնական շուրջպարով։ Այս մասին տեղեկանում ենք Կապանի քաղաքապետարանից։
Կապանի մշակույթի կենտրոնում տեղի կունենա «Ժողնվագարանների անսամբլ»–ի տոնական համերգը։
Նախատեսված է նաև Կապանի արվեստի թանգարանի պաշտոնական բացման արարողությունը։ Տեղի կունենան ցուցադրություններ և այլ միջոցառումներ։
Քաղաքի օրվա միջոցառումները կեզրափակվեն գալա համերգով՝ կապանցի մենակատարների մասնակցությամբ։
Նշենք, որ արդեն երկար տարիներ օգոստոսին Կապանը նշում է քաղաքի հիմնադրման օրը։