Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը, սեպտեմբերի 18-ին, 20-ին, 22-ին սպասվում են անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-ին կնվազի 5-7 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում են անձրև և ամպրոպ: