«Прайм Крайм»-ը հոդված է հրապարակել, որում պարզաբանվում են թե քրեական հեղինակությունների աշխարհում ինչպես են ընտրվում անուններն ու մականունները, գրում է Esqure.ru-ն։
Անվանման հապավումը (Տարո (Տարիել), Սամո (Սամվել), Սվո Ռաֆ, Սանկա Մոնղոլ
Խորհրդային քրեական աշխարհի առաջնորդներից Ռաֆայել Բաղդասարյանին, որը թագադրվել էր 1955 թվականին, անվանում էին Սվո Ռաֆ։ Վերջին բառը նրա անվան կրճատումն է, իսկ Սվո-ն (Свой) ռուսերենից թարգմանած «յուրային» բառն է (նախկինում գողերը միմյանց «յուրային» էին անվանում։
Աշխարհագրական կապ (Կամո Մասկովսկի, Դաթո Ազերբաջանսկի, Էլման Սիազան, Օլեգ Մորդովսկի, Իլյա Կալինինգրադսկի)
Եթե հայտնի են նույն անունով մի քանի գողեր, կատարվում է աշխարհագրական կապվածություն, որը գողերին կապում է սրբերի հետ: Վերցնենք Կամո Եղիազարովի օրինակը։ Նա համարվում է հին գողական ավանդույթների կողմնակից և նախընտրում է չմիջամտել այն գործերին, որտեղ ներգրավված են «մեծ փողերը»։ 1975-ից նա ապրում էր Մոսկվայում, ուստի նա կնքվեց Կամո Մասկովսկի: Աշխարհագրական կապը կարող է լինել և՛ ծննդավայրը, և՛ այն վայրը, որտեղ նրանք գող են մկրտվել:
Կարգավիճակը կամ պաշտոն (Դեդ Հասան, Դեդ Ֆայիկ Երևանսկի, Վարլամովիչ, Պետրովիչ, Բագրատիչ, Կիրիլիչ)
Ամենազդեցիկ գողական կլաններից մեկի առաջնորդը Ասլան Ուսոյանն է, որը 2013-ի հունվարին գնդակահարվել էր Մոսկվայի «Հին Ֆայտոն» ռեստորանում, ժառանգել է Հասան անունը ավագ եղբորից, որը, ինչպես հայտնի է, նույնպես գող է եղել և մահացել է 1973-ին։ Բացի այդ, Հասան 20-րդ դարի սկզբին կոչում էին Հասինի ցեղի այն ժամանակվա ղեկավարին, որը համարվում էր այդ ժամանակվա բոլոր եզդիների առաջնորդը։ «Դեդ» նախածանցը, իսկ ավելի ուշ՝ «Դեդուշկան», հայտնվել է 90-ականների և ակտիվորեն առաջ է հենց Ուսոյանի մատուցմամբ, որպեսզի մատնանշի պատկառելի տարիքն ու դիրքը։