Փետրվարի 11-ին, ժամը 19:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 22 ավտոմեքենա։