«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած զինված անձը, ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանություն։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Զինված քաղաքացու գործողությունների արդյուքում, վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 23-ին՝ ժամը 14.40-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։