ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Հարգելի նախագահ, հարգելի Արմեն,
Շնորհավոր Ամանոր: Ինձ համար հաճելի է, որ այս տարվա առաջին նամակներից մեկով շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ…
…Մաղթում եմ լուրջ հաջողություններ այս պաշտոնում: Այն Ձեզ կբերի երջանիկ պահեր և նոր մարտահրավերներ: Ձեր բնատուր հետաքրքրասիրությունը և սահմանած բարձր նշաձողը, որոնք կարևորվում էին Ձեր նախկին գործունեության՝ մարզական լրագրության բնագավառում, ինչպես նաև անսահման սերը ֆուտբոլի նկատմամբ անշուշտ կօգնեն Ձեզ, որպեսզի բացահայտեք և իրացնեք նորանոր հնարավորություններ»,- ասված է ՈՒԵՖԱ-ի նախագահի շնորհավորական ուղերձում»:
Համաձայն ՀՖՖ հայտարարության՝ ՈՒԵՖԱ-ի մի շարք անդամ ասոցիացիաների նախագահները ևս շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Արմեն Մելիքբեկյանը 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ընտրվել է ՀՖՖ նախագահ։ Նույն օրը ընտրվել է նաև ՀՖՖ գործկոմի կազմը։