Հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված կանխատեսումների, Երևանում առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի, բայց ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։Հունվարի 8-ի և 9-ի ցերեկը կանխատեսվում է +4-ից +6 աստիճան տաքություն, հունվարի 10-ի ցերեկը` +2-ից +4, իսկ հանգստյան օրերին` հունվարի 11-12-ին` +1-ից +3 աստիճան։ Գիշերը ջերմաստիճանը կնվազի առավելագույնը մինչև -3 աստիճան։
Շաբաթվա վերջին Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի ու Կոտայքի լեռներում գիշերային ժամերին կգրանցվի մինչև -13 աստիճան ցուրտ։
Առաջիկա օրերին ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Լոռու, Տավուշի ու Սյունիքի հովտային շրջաններում, որտեղ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +10-+13 աստիճանի։