Oդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին բոլոր մարզերում կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով, երկինքը կլինի բացարձակ պարզ և արևաշող: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։
Առաջիկա 10 օրերին մեր երկիրը կգտնվի Իրանից ներթափանցող արաևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։
Համաձայն Գագիկ Սուրենյանի գրառման՝ ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Սյունիքի և Տավուշի հովիտներում +20․․․+23, Արարատյան դաշտում և Երևանում արդեն նոյեմբերի 8-ին կունենաք +18․․․+20 աստիճան տաքություն։