Հանրապետության տարածքում նոյմեբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +1 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +16 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -7 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +13 աստիճան տաքության:
Տավուշի մարզում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային շրջաններում և Արցախում ջերմաստիճանը գիշերը +1 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +15 աստիճան տաքության: Լոռու մարզում ջերամաստիճանը գիշերը -1 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +20 աստիճանի:
Քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վ արագության:
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: