Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյբուքյան էջում կատարված գրառումից տեղեկանում ենք, որ որոշում է կայացվել տնտեսված գումարների որոշակի հատվածը ուղղել մայրաքաղաքի մի քանի փողոցների հիմնանորոգմանը:
Համաձայն Հակոբ Կարապետյանի գրառման՝ այս տարվա նախնական պլանի համաձայն փողոցների հիմնանորոգման աշխատանքներ նախատեսված չեն եղել ․ նախատեզված է եղել այլ միայն փոսալցման աշխատաքներ իրականացնել։
Այժմ որոշում է կայացվել տնտեսված գումարների որոշակի հատված ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը։ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ այժմ աշխատանքներ են տարվում Սարալանջի փողոցում ․ հիմնանորոգման աշխատանքները կազմակերպվում են հիմնականում գիշերային ժամերին։