Armenia Today-ը հարցում է անցկացրել մայրաքաղաք Երևանի 18-70 տարեկան 117 քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում ընդդիմության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Այն հարցին, թե ինչ են կարծում՝ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա՞, թե՞ ոչ, հարցված քաղաքացիների 55 տոկոսը դեմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին և գտնում են, որ նա պետք է շարունակի պաշտոնավարել։ 32 տոկոսն էլ կողմ է, որ վարչապետը հրաժարական տա և հեռանա։ Հարցման մասնակիցների 13 տոկոսը դեռ չեն կողմնորոշվել վարչապետի հրաժարականի հարցում։
Հետազոտության արդյունքները ներկայացված են Armenia Today-ի գրաֆիկում
Ի դեպ, հարցման մասնակիցներից 55-ն արական սեռի ներկայացուցիչներ են եղել, իսկ 65-ն էլ իգական։
Մանրամասները՝ մեր տեսանյութում.
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Արցախյան պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ինչպես արտախորհրդարանական, այնպես էլ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը:
Նշենք, որ եթե Փաշինյանի հրաժարականի պահանջով միացած 16 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, իսկ նրանց չմիացած ԼՀԿ-ի թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանն է։
Մինչև երկրում ներքաղաքկան անկայուն իրավիճակ է և շարունակվում են վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները՝ քաղաքական դաշտում նոր ուժ է նշմարվում։ Գործարար Արտակ Թովմասյանը հայտնում է Հայաստանում նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։
Armenia Today-ը նաև դեկտեմբերի 4-11-ը իր ռուսալեզու Тelegram-ալիքի ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել: Հարցվածների 61 տոկոսը (2668 ձայն) պաշտպանել է ընդդիմության կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, 30 տոկոսը (1314 ձայն) չի պաշտպանել այդ պահանջը, հարցման մասնակիցների 9 տոկոսը (419) ձեռնպահ է մնացել հարցին պատասխանելուց: Հարցմանը մասնակցել է 4401 մարդ։