Գաֆէսճեան արվեստի կենտրոնը պաշտոնապես բացվել է 2009 թվականին: Կենտրոնի հիմնադիրն է Ջերարդ Լ. Գաֆէսճեանը: Այստեղ ցուցադրվում են ժամանակակից արվեստի գործեր, ամենաշատ այցելուներ ունեցող մշակութային կենտրոններից մեկն է այն. տարեկան ավելի քան 1 միլիոն մարդ է այցելում այնտեղ:
Հավաքածուում ներկայացված են անվանի արվեստագետների հանրահայտ ստեղծագործություններ։ Համալիրի մեջ ներառված են տարբեր թեմատիկ սրահներ և քանդակների պարտեզներ:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հարուստ հավաքածուն։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնին կից գործում է Թանգարանի խանութը, որտեղ կարելի է մուտք գործել «Պատկերասրահ Մեկ» -ից: Թանգարանի խանութում ներկայացված են հատընտիր ապրանքանմուշներ աշխարհի տարբեր անկյուններից: Այստեղից կարող եք ձեռք բերել այնպիսի հանրահայտ արվեստագետների եզակի գործեր, ինչպիսիք են Դեյլ Չիհուլին, Էնդի Ուրհոլը և Իսամու Նոգուչին: Խանութում ներկայացված են նաև հայ տաղանդաշատ արվեստագետների ստեղծագործությունները:
Գաֆեսճիան արվեստի կենտրոնում գործում է նաև Գաֆէսճեան պատանեկան խորհուրդ,որի նպատակը երեխաներին մշակութային միջավայրում համախմբելն է:
Հասցե՝ Թամանյան փողոց 10
Հեռ.՝ +374 10 54 19 32, +374 10 54 19 34 Կայք՝ Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/pages/%D4%B3%D5%A1%D6%86%D5%A7%D5%BD%D5%B3%D5%A5%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6/1730514830337097
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզը միշտ բաց է, շարժասանդուղքների սրահ՝ ամեն օր 8:00-20:00, ցուցասրահներ, թանգարանի խանութ և այցելուների կենտրոն՝ ուրբաթ-կիրակի՝ 10:00-20:00:
Մուտքի տոմս՝ անվճար (որոշ պատկերասրահներ), ցուցասրահները՝ 1000 դրամ (մեծահասակներ), 800 դրամ (տարեցներ), 750 դրամ (դեռահասներ՝ 13-17տ.), անվճար (երեխաներ՝ 12տ.-ից ցածր):