Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, Դավիթ Բեկի պողոտայում, Mazda մակնիշի ավտոմեքենան՝ CPS բենզալցակայանի դիմաց, բախվել է բետոնե պատվանդանին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի»:
Վիրավորին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: