Իրանական հեռուստատեսությունն ավելի քան 100 անգամ ընդհատել է «Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» կիրակնօրյա հանդիպման հեռարձակումը, որպեսզի չտեսնի կին մրցավար Սիան Մեսսի-Էլլիսի ոտքերը, գրում է Daily Mail-ը:
Դադարների ընթացքում նրանք ցուցադրել են մարզադաշտը:
Ինչպես նշում է թերթը, հեռարձակման տնօրենները հանդիսատեսին ցույց տվեցին Տոտենհեմի մարզադաշտի կադրերը, որպեսզի նրանք չտեսնեն Էլիսին։
Հանդիպումը տեղի ունեցավ կիրակի օրը Լոնդոնում և ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ հյուրերի: