Ավարտվել է Իտալիայի Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանը:
Առաջնության վերջին հատվածն անչափ դրամատիկ ստացվեց: «Ռոման», որ մինչև վերջ եվրոպական գոտում էր, կարող էր սայթաքել, սակայն վերջին տուրում 2-2 հաշվով ավարտեց խաղը «Սպեցիայի» դեմ ու նվաճեց Կոնֆերենցիալ լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Ուղեգիր տվող գոլը 85-րդ րոպեին խփեց Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:
Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը դարձավ 13 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: