Նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի հրաձգարանում տեղի են ունեցել Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող հրաձգության մրցումները: Այս մասին հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Թիմային հաշվարկով առաջին մրցանակակիր է դարձել Արցախը, երկրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռին:
Տղաների անհատական պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արցախից Աշոտ Մելքումյանը, երկրորդը՝ Արարատից Սարգիս Գյուլումյանը, իսկ երրորդը՝ Էրիկ Պետրոսյանն Արցախից։
Աղջիկների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Անի Ավետիսյանը Արարատից, երկրորդ մրցանակակիրը Անահիտ Ղրմաջյանն է Կոտայքից, իսկ երրորդ տեղում՝ Լիաննա Սարգսյանն Արարատից:
Մրցանակակիր աշակերտները և թիմերը ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գավաթներ, մեդալներ և հավաստագրեր: