«Յուվենտուս»-ը բանակցություններ է վարում դարպասապահ Վոյչեխ Շենսնիի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին գրառում է կատարել La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլա Շիրան Twitter-յան իր էջում։ Համաձայն աղբյուրի՝ Թուրինյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել 29-ամյա լեհ ֆուտբոլիստի հետ մինչև 2024թվականը։
Հիշեցնենք, որ Շենսնիի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021թվականը: Դարպասապահը թուրինյան ակումբին միացել է 2017թ-ին «Արսենալ»-ից: «Յուվենտուս»-ի կազմում նա անցկացրել է 71 հանդիպում՝ բաց թողնելով 51 գոլ: