Այսօր՝ 21:00-ին, Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակում, Հայաստանի հավաքականը Երևանում կհանդիպի Հունաստանի հավաքականի հետ:
Այս խաղն առաջինն է նոր մարզչի՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ:
«Երանելի վիճակում չենք՝ հաշվի առնելով բազմաթիվ ֆուտբոլիստների կորուստը, բայց ֆուտբոլ է, մենք իրավունք չունենք կառչել այդ փաստից ու մտածել որևէ բացասական բանի մասին: 3 օրվա մեջ փորձել ենք անել առավելագույնը: Կարող եմ ասել, որ ազգային հավաքականը պատրաստ է հույների հետ խաղին: Նպատակը մեկն է՝ քաղել առավելագույնը»,- նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Խաշմանյանը:
Հայաստանի հավաքականն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ այսօր, ապա՝ Իտալիայում՝ նոյեմբերի 18-ին կայանալիք խաղում շատ բան ունի ապացուցելու երկրպագուներին: