Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ով հուլիս ամսվա սկզբին է տեղափոխվել ռուսական «Սոչի» ֆուտբոլային ակումբ, երկրպագուների քվեարկության արդյունքում ռուսական թիմի հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ օգոստոսի 4-ին, «Սոչին» խաղաց «Ուֆայի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի (0:0) հաշվով: Խաղի մեկնարկին հայ ֆուտբոլիստը «Սոչիի» մեկնարկային կազմում էր, իսկ 62-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը փոխարինվեց: