Ախալքալաքցիները այսօր կրկին բողոքի ցույցի էին դուրս եկել Վրաստան-Հայաստան ցամաքային սահմանը բացելու պահանջով։ Ցուցարարները հանդիպել են Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյան հետ եւ ներկայացրել իրենց խնդիրները ու այդ խնդիրներից բխող պահանջները։
Նրանց խոսքերն իրենց համար անհասկանալի են՝ ինչու օդային սահմանը բաց է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, իսկ ցամաքայինը մնում է փակ։
Ինչպես տեղեկացնում է akhaltskha.net կայքը, Ախալքալաքի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցներից մեկը քաղաքապետին տեղեկացրեց, որ իրենք չեն կարող բանկերի վարկը վճարել իսկ կարտոֆիլը օրեցօր արժեզրկվում է։
Նրա խոսքերով իրենք պատրաստ են երկու շաբաթ կարանտինում անցկացնել միայն թե Վրաստանը բացի սահմանը Հայաստանի եւ Ռուսաստանի հետ։ Ցուցարարների խոսքերով եթե իրենց պահանջները չիրականացվեն ապա նրանք կրկին հավաքվելու են մեկ շաբաթից։
Հիշեցնենք, որ նմանատիպ ցույց էր տեղի ունեցել նաեւ հունվարի 31-ին։ Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով Վրաստանի փակ սահմանները լուրջ խնդիրներ են ստեղծում մարդկանց համար։ Ջավախքում, որտեղ հիմնականում չկան աշխատատեղեր բնակչության մի զգալի մասը ապրում է արտագնա աշխատանքի միջոցով։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ը տեղեկացրել է, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան։
ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքն հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո։