Ապրիլի 6-ին ադրբեջանական և թուրքական զինված ուժերի կապի ստորաբաժանումները հատուկ վարժանքներ են սկսելու: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Աղբյուրը հայտնում է, որ վարժանքների ժամանակ կմշակվեն տեղեկատվության փոխանակման միասնական համակարգի կազմակերպման խնդիրները:
Գերատեսչության տվյալներով՝ վարժանքների կտևեն մինչև ապրիլի 8-ը:
Հիշեցնենք, որ մարտին հայտնի էր դարձել նշված երկու երկրների հետախուզական-դիվերսիոն զորքերի մասնակցությամբ թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման մասին։ Հավելենք նաև, որ ավելի վաղ՝ փետրվարին, Կարսում անցկացվել էին նաև թուրք-ադրբեջանական «Ձմեռ-2021» զորավարժությունները: