ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Facebook-ի էջում աշխատանքի շուկայի վերաբերյալ ցուցանիշներ է հրապարակել:
«Դրական թվեր՝ աշխատաշուկայից։ Աշխատանքի շուկայի թարմ տվյալների համաձայն՝ 2021-ի մարտը 2020-ի մարտի համեմատ զրոյից մեծ հարկման բազա ունեցող աշխատողների քանակով ավելի է 2304-ով կամ 0.37 %-ով, իսկ եկամուտների ընդհանուր բազան ավելի է 7,8 մլրդով կամ 6,34 %-ով։
2021-ի մարտը 2019-ի մարտի նկատմամբ` աշխատողների քանակն ավելի է 38.092 աշխատողով կամ 6,52 %-ով, իսկ եկամուտների ընդհանուր բազան` 24,13 մլրդ դրամով կամ 22,47 %-ով։
Սրան ավելացնեմ նաև, որ կորոնավիրուսի շոկը աշխատաշուկայի վրա ազդել է 2020 թվականի ապրիլից սկսած»,- տեղեկացրել է Քերոբյանը։