Զբոսաշրջության կոմիտեի արդեն նախկին նախագահ Սուսաննա Սաֆարյանը չի ցանկանում մեկնաբանել իրեն աշխատանքից ազատման պատճառը։
Armenia Today-ի հետ զրույցում նա խնդրեց ավելի ուշ կապ հաստատել, խոստացավ այդ ժամանակ պատասխանել մեր հարցերին։
Այդուհանդերձ, հարցրեցինք՝ պաշտոնից ազատման պատճառն այն է, որ զբոսաշրջության ոլորտը տապալե՞լ է, Սուսաննա Սաֆարյանն արձագանքեց՝ «Պաշտոնից ազատման պատճառն աշխատանքով չէ պայմանավորված»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից։
Հիշեցնենք նաև, որ Սուսաննա Սաֆարյանն անցյալ տարվա մարտին էր նշանակվել այդ պաշտոնում։