Առաջին անգամ չէ, որ իմ դեմ գործ են հարուցում։ Այս մասին երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նա նաև անդրադարձել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը․
«Իշխանությունը պահելու համար ինքը մտածում է այդ քայլին գնա, բայց չի կարողանա ու չի համարձակվի»։
Հիշեցնենք, որ նախորդ օրը «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը պատասխանեց այս օրերին քննարկվող մի շարք հարցերի: Անդրանիկ Քոչարյանը Վազգեն Մանուկյանին կոչ է անում ոչ թե ուրիշներին ուղարկել, այլ անձամբ գնալ, որպեսզի դուռը բացողները հասկանան, թե իրենց հետևից ով է եկել, ինչու է եկել, և ինչպես պաշտպանվել նրանցից: Ապա նա անդրադարձավ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությանը, թե պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ գրավել կառավարական շենքերը, հիշեցնելով նոյեմբերի 10-ին տեղի ունեցածը, ասաց, թե նման հայտարարություններ անելուց առաջ պետք է իմանալ, որ այդ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետական անվտանգության համակարգը մոնոպոլ իրավունք ունի կրակելու:
Հիշեցնենք, որ նախորդ օրը «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը պատասխանեց այս օրերին քննարկվող մի շարք հարցերի: Անդրանիկ Քոչարյանը Վազգեն Մանուկյանին կոչ է անում ոչ թե ուրիշներին ուղարկել, այլ անձամբ գնալ, որպեսզի դուռը բացողները հասկանան, թե իրենց հետևից ով է եկել, ինչու է եկել, և ինչպես պաշտպանվել նրանցից:
Ապա նա անդրադարձավ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությանը, թե պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ գրավել կառավարական շենքերը, հիշեցնելով նոյեմբերի 10-ին տեղի ունեցածը, ասաց, թե նման հայտարարություններ անելուց առաջ պետք է իմանալ, որ այդ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետական անվտանգության համակարգը մոնոպոլ իրավունք ունի կրակելու:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավար Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը` ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ասել է․
«Իրենց վզին շուրջ 10 հազար մարդու արյուն կա, հիմա նորից փորձ անել կրակել ժողովրդի վրա, նոր խելագարություն է»:
Նաիրա Զոհրաբյանն հորդորել է ԱԺ նախագահին արտահերթ նիստ հրավիրել և քննարկել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը: