Այսօր ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել Բելառուսի ոստիկանություն՝ վարչական օրենսդրությունը խախտելու համար: Այս մասին Интерфакс-ին հայտնել է երկրի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան:
Բելառուսի ընդդիմությունն այսօր հայտարարել էր չարտոնված բողոքի ակցիա անցկացնելու մասին: Բերման են ենթարկվել ակտիվիստներ տարբեր բնակավայրերից:
Մինսկում բերման է ենթարկվել լրատվամիջոցների հինգ ներկայացուցիչներ:
Ընդդիմադիր Telegram ալիքներն ավելի վաղ Մինսկի բնակիչներին կոչ էին արել մասնակցել մարտի 27-ի ցույցերին: Մինսկի քննչական կոմիտեի վարչության պետ Սերգեյ Պասկոն հայտնել է, որ այդ կոչերի փաստով քրեական գործ է հարուցվել, հանրահավաքների մասնակիցներին պատասխանատվության կենթարկեն:
Հանրապետությունում բողոքի ակցիաները տարբեր ինտենսիվությամբ ընթանում են անցյալ տարվա օգոստոսից, երբ նախագահական ընտրություններում հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմադիրները չեն համաձայնել քվեարկության արդյունքներին և մարդկանց դուրս են բերել փողոց։