Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա (3:2) խաղի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի հայտնվելու հետ կապված կդիմի ՖԻՖԱ-ին:
Այս մասին ասվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը նախօրեին հաղթանակ տարավ ռումինացիների նկատմամբ 3:2 հաշվով։
Գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը փոխեց ոչ միայն խաղը, այլ նաև թիմի հոգեբանությունը, որը դուրս է գալիս խաղադաշտ՝ առանց հաշվի առնելու գլխավոր աստղի՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը: Հատկանշական է, որ Ռումինիայի հետ խաղում հայերն արդեն ընդմիջման ընթացքում փոխեցին երեք խաղացողի, և բոլոր փոխարինումները միտված էին հարձակման ուժեղացմանը: