Ավարտվեց Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից։
Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման արդիական խնդիրներին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:
Նախարարները մտքեր են փոխանակել ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում` բարձրագույն և բարձր մակարդակի շփումների, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստական աշխատանքների շուրջ:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի որոշակի թեմաներ:
Նշենք, որ այսօր նաև տեղի էր ունեցել Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: