Նոյեմբերի 17-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի 4-րդ օրը ներկայացրել է մեր կորուստներն ու ԶՈւ գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար: Այս մասին ԱԺ-ում Կառավարության 2020 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանի հարտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս, որևէ առնչություն չունի: Նա վստահեցրեց, որ ԳՇ նախկին պետը նման բան չի ասել։
«Ընդհակառակը՝ նա ասել է, որ հակառակորդը որևէ առաջխաղացում չի ունեցել, ԶՈւ կատարում է իր առջև դրված խնդիրն ու մինչև վերջ կկատարի»,- ընդգծեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին նման բան չէր էլ կարող ասել, քանի որ 2020 թվականի օգոստոսի 21-ին ԱԺ նիստում ներկայացրած զեկույցում հավաստիացրել է, որ արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումն ու ջախջախել նրա խմբավորումները:
Հիշեցնենք՝ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե իբր ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը ներկայացրել է մեր կորուստներն ու ԶՈւ գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում․