ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Վլադիմիր Պուտինի ողջույնները փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նշեց, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները, դրանք ունեն երկարաժամկետ դաշնակցային և ռազմավարական բնույթ:
«Ես առաջին հերթին կցանկանայի Ձեզ ջերմ ողջույններ և բարեմաղթանքներ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից»,- Փաշինյանի հետ հանդիպմանն ասաց Միշուստինը :
Նա շեշտեց, որ Մոսկվան գնահատում է եղբայրական հարաբերությունները Երևանի հետ, դրանք ունեն երկարաժամկետ դաշնակցային ու ռազմավարական բնույթ:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին ընդունված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները մեծ հնարավորություններ են ստեղծում համատեղ աշխատանքի համար: