Հայաստանի Հանրապետությունում բոլոր աղետների, բացասական դրսևորումների կնքահայրը, ստեղծողը, արարողը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԱԺ «Իմ քայլը» դաշինքի անդամ-պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության այն հատվածին, թե այս իշխանություններն ավելի վտանգավոր են, քան թուրք-ադրբեջանական տանդեմը։
«Դրսից ուրիշի աչքն էր հանում, ներսից՝ մեր աչքը։ Ինքն իրենից բացի ոչ մեկին չէր նկատում»,- ասաց Աղազարյանը՝ նկարագրելով առաջին նախագահին։
Նա նշեց, թե հայտարարությունն այն մասին, որ նախագահը պատրաստակամ է եղել միանալ երկրորդ ու երրորդ նախագահներին, արվել է՝ ոչնչացնելու այն բազմաթիվ երիտասարդներին, որոնք 2008-ին իրենից շատ բաներ սովորելով՝ իրավիճակ փոխեցին։
Ինքը չի կարող հանդուրժել այն իրավիճակը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր երիտասարդ թիմը այս իրավիճակից դուրս գան պատվով։
«Եթե նկատել եք, Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին 90-ականների առաջին դեմքերից ոչ մեկը չկա,- ասաց Աղազարյանը,- կան երկրորդ, երրորդ էշելոնի և հետո՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ։
Մանրամասները՝ տեսանյութում․