Հուլիսի 1-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2021թ. տարեկան ժողովին:
Տարեկան ժողովի լիագումար նիստում փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել որպես լիագումար նստաշրջանի նախագահողի տեղակալ: Պլենար նիստում քննարկված հարցերի վերաբերյալ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի ուղերձը:
Ավինյանը հանդիպումը որակել է որպես խիստ էական: Այն որոշումները, որոնք կայացնում են, կարևոր ազդեցություն կունենան ապագայի անցման և վերափոխման ուղղությամբ` հավաքականորեն մտածելու և գործելու վրա: Նա բանկի նախագահությանը և թիմին մաղթել է նորանոր հաջողություններ և կարելիություններ ներկայիս արտակարգ մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպես նաև առողջ համախմբում նոր հավակնությունների շուրջ: