Յուրաքանչյուր երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ցեղասպանության հարցի բարձրաձայնումը և ընդունումը նպաստում են, որ Թուրքիան, ի վերջո, ընդունի Ցեղասպանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը: Ըստ պատգամավորի՝ գնալով նվազում է այն երկրների թիվը, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությունը՝ հանգեցնելով Էրդողանի պատճառաբանության նվազման։
«ԱՄՆ-ն այն երկիրն է, որը լուրջ դերակատարություն ունի աշխարհում, և Ցեղասպանության այս ձևով, այս պահին ընդունելը շատ մեծ հորդոր կլինի Թուրքիային հասկանալու, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել, պետք է հաշտվի դրա հետ և հետևություններ անի»,- ասաց նա: