ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի համար դեռևս 2018 թվականին երաշխավորել է ՀՀ ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Ֆելիքս Ցոլակյանը նշել է, է Արթուր Վանեցյանի երաշխավորման հարցում չի փոշմանել և սակայն յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում իր քաղաքական ապագան:
«ԱԱԾ-ն և բանակն այն ոլորտներն են, որոնց մասին պետք է քիչ խոսել»,-նշել է Ֆելիքս Ցոլակյանը։
Ցոլակյանը նաև հավելել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և կշարունակի զբաղեցնել իր պաշտոնը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին, Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը։