Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-ին հանրապետության սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին կբարձրանա 4-5 աստիճանով, օգոստոսի 2-3-ը նույնքան կնվազի։
Երևանում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը նշում է, որ առաջկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։