Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 24-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) և մայիսի 25-ին ժամը՝ 09։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշվում է, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Հերթագրված քաղաքացիների ցուցակը հղումով՝ https://www.facebook.com/
Ավելի վաղ Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 25-ին նախատեսված է նաեւ Belavia ընկերության չվերթը Մինսկ-Երեւան – Մինսկ ուղղությամբ (ժամանում Երեւան 02:45-ին, մեկնում Հայաստանի մայրաքաղաքից ՝ 03:35-ին):
||| ԿԱՐԵՎՈՐ❗️Հայտնում ենք, որ մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան…
Опубликовано Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Суббота, 23 мая 2020 г.