Մահացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը՝ Արսեն Կոնջորյանը։ Վերջինս ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։
Նշվում է, որ Կոնջորյանի հայրն ունեցել է թոքերի հետ կապված խնդիր:
Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել հոր հետ՝ կից նշելով.
«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ»։
Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։…
Опубликовано Հայկ Կոնջորյան-Hayk Konjoryan Суббота, 30 мая 2020 г.