Ryanair ընկերության պաշտոնական կայքը ներկայացրել է եվրոպական երկրների ցանկը, որոնք սահմանները բացում են կարանտինային միջոցառումներից հետո: Ընկերությունը հայտարարել է հուլիսի 1-ից շուրջ 1000 ամենօրյա չվերթ սպասարկելու մտադրության մասին ՝ ի լրումն առկա սահմանափակված չվացուցակի:
Այսպես, օրինակ, հունիսի 3-ից Իտալիան բացվում է զբոսաշրջիկների համար, դրան կհետևեն 15-ից Կիպրոս, Պորտուգալիա և Հունաստան (որոշ սահմանափակումներով), իսկ հուլիսի սկզբից նրանց կավելանա Իսպանիան։
Հուլիսի 1-ից մուտք կբացվի նաև հունական արշիպելագի կղզիներ։
Իսկ ահա Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Մալթան ու Գերմանիան դեռ մտադիր չեն բացել դռները. այդ երկրներում առայժմ խոսքը միայն սահմանափակ քանակի չվերթների մասին է (հիմնականում սահմանափակվելով Շենգենի տարածությամբ), այն էլ ՝ երկիր ժամանող անձանց համար 14-օրյա կարանտինի պայմանով։