Կառավարության նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ վերակենդանացման բաժամունքները պրակտիկորեն լիքն են, բայց կան մեկ-երկու ազատ տեղեր և դրանց հաշվին կարողանում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների տեղավորել։
Նախարարը նշեց, որ 650 հոգի գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, 44 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։
«Առավոտյան ժամը 9։00-ի դրությամբ՝ տանը հոսպիտալացման են սպասում 11 հոգի, որից 4-ը՝ միջին ծանրության, իսկ 11-ը՝ թեթև։ 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսի բուժմամբ»,- ասաց Թորոսյանը։