Ռուսաստանում հավանություն են տվել կորոնավիրուսի բուժման համար պատրաստուկներին, որոնք ստեղծվել են եղած դեղամիջոցների հիման վրա իմունիտետի ամրապնդման նպատակով, ինչպես նաև ծայրահեղ իրավիճակներում գրիպի նոր շտամների բուժման համար, հաղորդվում է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի պորտալում:
Տեղեկատվության համաձայն՝ այդ դեղամիջոցներն արդեն հաջողությամբ կիրառվում են այլ երկրներում։
Խոսքը, նախ, կենդանիների իմունիտետը բարձրացնելու համար խորհրդային գիտնականների կողմից վաղեմի մշակման մասին է, դեղամիջոցի հետազոտությունները թվագրվում են 1977-ից մինչև 2006 թվականը: Բելառուսում դեղամիջոցը գրանցված է որպես իմունոմոդուլացնող միջոց և օգտագործվում է իմունային համակարգին աջակցելու համար ոչ միայն Բելառուսում, այլև Ղազախստանում:
ԱՊՀ ինտերնետ-պորտալի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ երկրորդ դեղամիջոցը՝ «Արեպլիվիրը»։ Միջոցները հիմնված են ֆերմենտի վրա, որը ստեղծվել է Ճապոնիայում այլ հիվանդության բուժման համար: Ճապոնական դեղամիջոցն արդեն օգտագործվել է Չինաստանում, Իտալիայում և Ճապոնիայում COVID-19-ի բուժման համար: