Համաշխարհային բանկի ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել՝ հայտնելով, որ բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության II ծրագիր – ՍՊՎԾ II(#SPAP-II)-ով շուտով իրենց դռները կբացեն հիմնովին վերակառուցված և վերազինված Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքների համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները (#ՀՍԾՏԿ):
Մեկ հարկի տակ գտնվող կենսաթոշակային, սոցիալական աջակցության, զբաղվածության և բժշկա-սոցիալական փորձաքննության ծառայությունները կսպասարկեն ավելի քան 47 հազար շահառուի: