Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին՝ առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 9-11, Լոռիում և Տավուշում՝ 12-14 աստիճանով։
Երևանում մայիսի 2-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 25-27 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 18-20 աստիճան։ Գիշերը կդիտվի 14-16 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 21-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 13-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 16-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-28 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 25-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 2-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 23 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 13 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 4․5 մ/վրկ արագությամբ: