Հուլիսի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ՂՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը և ՂՀ էներգետիկայի նախարար Նուրլան Նոգաևը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հրապակման մեջ: