Հայկական «Superannotate» ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ընկերության ստեղծած անոտացիոն գործիքը, որի հիմքում ընկած է արհեստական բանականությունը, օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ ինքնագնաց մեքենաներից մինչև անվտանգության համակարգեր և առողջապահություն:
Համոզված եմ, որ նորարարությունների, գիտական ներուժի ու ձեռնարկատիրական ճկուն մտքի համակցությունը Հայաստանում նոր որակի տնտեսության ստեղծման հիմքն է»,- գրել է փոխվարչապետը:
Հայկական «Superannotate» ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ
Հայկական «Superannotate» ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ։Ընկերության ստեղծած անոտացիոն գործիքը, որի հիմքում ընկած է արհեստական բանականությունը, օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ ինքնագնաց մեքենաներից մինչև անվտանգության համակարգեր և առողջապահություն:Հետագա հաջողություններ եմ մաղթում SuperAnnotate-ի թիմին: Համոզված եմ, որ նորարարությունների, գիտական ներուժի ու ձեռնարկատիրական ճկուն մտքի համակցությունը Հայաստանում նոր որակի տնտեսության ստեղծման հիմքն է:
Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Пятница, 7 августа 2020 г.