Համացանցում շրջանառվում է Երևանի մանկական երկաթուղու կառուցապատման և բարեկարգման նախագծի մասին պատմող մի տեսանյութ՝ կից տեղեկատվությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Հայտնում ենք, որ Մանկական երկաթուղու տարածքի արդիակայացման և ընդլայնման վերաբերյալ ներկայացված մի քանի ներդրումային առաջարկներ ուսումնասիրվել են Քաղաքաշինական ամբողջական լուծում պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովում։
Արդյունքում, որոշվել է, որ մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաև Հրազդանի կիրճի այլ տարածքներում, նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որևէ աշխատանք, բացի ամրակայման, վերականգնման, վերանորոգման և կանաչապատման աշխատանքներից»,- գրել է Կարապետյանը։