Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43067-ի։ Օգոստոսի 26-ի տվյալները փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 36726 է, փաստացի բուժվում է 5216-ը, գրանցվել է մահվան 861 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 198569 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 264 են։