Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թ. սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից մինչև 2021 թ. հունվարի 11-ը ներառյալ սահմանվում է կարանտին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության e-gov.am էլ.հարթակից։
Որոշումը հիմնավորվել է նրանով, որ հանրապետությունում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հաշվի է առնեվել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին։
Կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով՝ այդ օրենքներով նախատեսված մարմինների կողմից: