Armenia Today-ն առանձնացրել է անցնող օրվա առավել ուշագրավ լուրերը․
▪ Բարելավվել են սահմանամերձ բնակավայրեր գործուղվող մանկավարժների աշխատանքային պայմանները։ Առաջարկվում է աշխատավարձի 30 տոկոսի հավելում՝ https://bit.ly/2FHNV0Y։
▪ Եթե հիմքեր լինեն, ես ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին ու դիմում կգրեմ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա՝ https://bit.ly/2ZInBes։
▪ Մենք նահանջելու տեղ չունենք, մեզ համար կան կարմիր գծեր։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունը «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթ էր կազմակերպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով՝ https://bit.ly/35NzFPd։
▪ Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը՝ https://bit.ly/2H3Khix։
▪ Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից զինծառայող Հովիկ Թամրազյանի սպանության դեպքի առթիվ՝ https://bit.ly/32zQds2։
▪ ԵԱՏՄ մակարդակով կբարձրացվի Հայաստան-Ռուսաստան ավիահաղորդակցության վերականգնման հարցը՝ https://bit.ly/2RBMh3A։
▪ Վարչապետն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին՝ https://bit.ly/3c5fflO։
▪ Սահմանվել է հայրության արձակուրդ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 116 «կողմ», 1 «դեմ» ձայներով ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած օրենքների նախագիծը՝ https://bit.ly/2H5SAKN։
▪ «Տաթև» ազգային պարկը կարող է հիմնվել տեսանելի ապագայում։ Թեմայի շուրջ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (World Wide Fund for Nature Armenian branch) տնօրեն Կարեն Մանվելյանին՝ https://bit.ly/3kCBIdl։
▪ Խաղողագործները կրկին մթերման ցածր գներից են բողոքել։ Արարատի մարզի բնակիչները փակել են Երևան- Երասխ միջպետական ավտոճանապարհը՝ https://bit.ly/2ZKL1Qg։
▪ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 46 376-ի։ Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք՝ https://bit.ly/2FFpvW6։