Վերականգնվել է Մեղրի քաղաքի մոտակայքում գտնվող Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի միակողմանի երթևեկությունը: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ ճանապարհին բեռնատար է այրվել, ինչի հետևանքով մայրուղու նշված հատվածը ժամանակավորապես երկկողմանի փակվել է երկու: Հրդեհը մարելու աշխատանքներ են տարվում։
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ հրդեհը բռնկվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող «Scania» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Լևոն Մ․, ծնված 1961 թ․) կցորդիչում, որը, ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 18։00-ին։