Սյունիքի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ վթարվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, մեկնել են Կապանի բժշկական կենտրոն։
Մարզպետարանից մանարամասնել ել, որ, ըստ ականատեսների, ավտոբուսում 25-26 ուղևոր էր եղել։ Նրանց մի մասն առանց վնասվածքների է եղել ու հրաժարվել է հետագա բժշկական օգնությունից։ Մարզպետարանի տվյալներով՝ Կապանի ԲԿ էր տեղափոխվել 11 վիրավոր, որոնցից 3-ի վիճակն է գնահատվում ծանր։
Ապրիլի 27-ին հայտնել էինք, որ Սյունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 4 անձ, տուժել է 9 մարդ։ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։